Պաշտոնական․ Կասորլան հանդես կգա Խավիի գլխավորությամբ

Պաշտոնական․ Կասորլան հանդես կգա Խավիի գլխավորությամբ

20/07/2020 - 18:35

Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» պաշտոնական կայքը, ակումբը համաձայնության է հասել «Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ, և իսպանացի կիսապաշտպանը կտեղափոխվի Դոհան ներկայացնող ակումբ։

«Մենք համաձայնության ենք հասել Կասորլայի հետ։ Շուտով նա կժամանի Դոհա, որպեսզի ավարտին հասցվի տրանսֆերը և միանա ակումբին։

Բարի գալուստ «Ալ-Սաադ», Սանտի»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

Սանտի Կասորլան 2016 թվականի հոկտեմբերի 20-ին մինչև 2018 թվականի օգոստոս վերականգնվում էր կոճի վնասվածքից՝ ենթարկվելով մի շարք վիրահատությունների։ Վտանգ կար, որ նույնիսկ նրա ոտքը կանդահամատվի, սակայն 2018 թվականի օգոստոսին նա «Արսենալից» վերադարձավ «Վիլյառեալ»՝ վերադառնալով խաղադաշտ։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը Լա լիգայի շրջանակում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ՝ ընդգրկվելով Interfootball.am-ի կազմած խորհդրանշական հավաքականում, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023