Պաշտոնական․ Լուկաշ Պոդոլսկին կարիերան կշարունակի Թուրքիայում
Մյունխենի «Բավարիայի» և «Արսենալի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կարիերան կշարունակի թուրքական «Անթալիասպորի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքվել է 1․5 տարվա պայամանագիր, սակայն աշխատավարձի չափի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Պոդոլսկին Թուրքիայում հանդես գալու փորձ արդեն ունի․ 2015-17 թվականներին հանդես է եկել «Գալաթասարայի» կազմում։ 34-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է ճապոնական «Վիսել Կոբեն», որտեղ հանդես էր գալիս Անդրես Ինիեստայի և Դավիդ Վիլայի հետ միասին։ Ճապոնական ակումբի գույները 2014 թվականի աշխարհի չեմպիոնը պաշտպանել է վերջին 2․5 տարվա ընթացքում։
# Անդրես-Ինիեստա, Անթալիասպոր, Գալաթասարայ, Դավիդ Վիլլա, Լուկաս Պոդոլսկի, Վիսել Կոբե, տրանսֆերներ