Պաշտոնական․ Իսպանիայի վարչապետը հայտնել է Լա լիգայի վերսկսման օրը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տեսաուղերձի միջոցով հայտնել է, թե իսպանական Լա լիգան երբ է վերսկսվելու։ Լա լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել է մարտին։
«Իսպանիան այս օրերին արել է ամեն ինչ, որպեսզի մեր առջև նոր հորիզոններ բացվեն։ Ժամանակն է, որպեսզի վերադառնանք բնականոն առօրյային։ Լա լիգան կվերսկսվի հունիսի 8-ին»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետը, ում խոսքերը փոխանցում է Marca-ն։
Առաջնությունը դադարեցվել է 27-րդ տուրից հետո։ Առաջնության առաջատարը 58 միավորով «Բարսելոնան» է, «Ռեալն» ունի երկու միավոր պակաս՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Նշենք, նաև որ ակումբները մարզումներ են անցկացնում մայիսի կեսերից սկսած։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ