Պաշտոնական․ Զլատանը բաց կթողնի Եվրո-2020-ը
«Միլանի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, վնասվածքի պատճառով, բաց կթողնի Եվրո-2020-ը։ Այդ մասին տեղեկացնում է Շվեդիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջը։
39-ամյա հարձակվողը հավաքականի մարզչական շտաբին արդեն տեղյակ է պահել, որ չի կարողանալու մասնակցել Եվրոյին։
Շվեդ հարձակվողը վնասվածք է ստացել մայիսի 9-ին Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսի» (3:0) դեմ կայացած խաղում։ Երկրորդ խաղակեսում վետարան հարձակվողը դրվագներից մեկում անհաջող կասեցրեց գնդակը, ինչից հետո ստիպված էր փոխարինվել։
Վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը բաց կթողնի մեկուկես ամիս, ինչի պատճառով Ա սերիայի մնացած խաղերում չի կարողանա օգնել «Միլանին»։
Հիշեցնենք, որ 2021 թ մարտին, 5 տարվա դադարից հետո, Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ Շվեդիայի հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԵՎՐՈ-2020, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Յուվենտուս