Պաշտոնական․ Զիդանը հեռացավ Ռեալից
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև գործող պայմանագիրը, ֆրանսիացի մասնագետի ցանկությամբ, խզվել է։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ 48-ամյա մասնագետը հեռանում է մադրիդյան ակումբից։ Զինեդին Զիդանը «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2016 թ. հունվարին։ Նա այդ ժամանակ «սերուցքայինների» ղեկին աշխատեց մինչև 2018 թվականի հունիս, սակայն 2019 թ. մարտին կրկին վերադարձավ հարազատ ակումբ։
«Ռեալը» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս` այդ թվում երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ