Պաշտոնական․ Դոմենեկը 10 տարի անց վերադարձավ մեծ ֆուբտոլ

Պաշտոնական․ Դոմենեկը 10 տարի անց վերադարձավ մեծ ֆուբտոլ

31/12/2020 - 13:06

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռայմոն Դոմենեկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այսինքն, մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոմենեկը «Նանտում» աշխատելու է նախկին գլխավոր մարզիչ Քրիստիան Գյուրկուֆի մարզչական շտաբի հետ։

Հավելենք, որ «Նանտը» Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 16 խաղերից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Ռայմոն Դոմենեկի վերջին աշխատավայրը եղել է Ֆրանսիայի հավաքականը, որը մարզել է 2004-2010 թվականներին։ «Եռագույնները» նրա գլխավորությամբ 2006 թվականին հասան մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ, սակայն 11-մետրանոց հարվածաշարով պարտվեցին Իտալիայի հավաքականին։

Դոմենեկը ժամանակին մարզել է նաև «Մյուլզը» (1984-1988 թթ․), «Լիոնը» (1988-1993 թթ․), ինչպես նաև Ֆրանսիայի Մ-21 տարեկանների հավաքականը (1993-2004թթ):

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023