Պաշտոնական․ Գվարդիոլան նոր օգնական ունի
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի շտաբում համալրում է տեղի ունեցել։
Խուան Մանուել Լիլիոն դարձել է իսպանացի մարզչի օնոր օգնականը, ում հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։
«Ես ուրախ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբին։ Մենք Պեպի հետ շատ վաղուց ենք ծանոթ և ուրախ եմ, որ նրա հիանալի ակումբի մի մասն եմ կազմելու»,- նշել է Լիլիոն, ում խոսքերը մեջբերում է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը։
54-ամյա Լիլիոյի վերջին ակումբը եղել է չինական «Ցինդաո Հուանհայը», որտեղ աշխատում էր որպես գլխավոր մարզիչ։ Այդ ակումբից իսպանացի մարզիչը լքել է մոր հիվանդության պատճառով։
Նշենք, որ Պեպ Գվարդիոլան իր ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբում՝ մեքսիկական «Դորադոսում», հանդես է եկել հենց Խուան Մանուել Լիլիոյի գլխավորությամբ։
# Խուան Մանուել Լիլիո, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա