Պաշտոնական․ Բունդեսլիգան ևս դադարեցվեց
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, որոշում է կայացվել կորոնավիրուսի կտրուկ զարգացման պատճառով առաջնությունը դադարեցնել։
Հետաձգվել են Բունդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի 26-րդ տուր բոլոր հանդիպումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-րդ տուրի բոլոր հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։ Հետաձգվել էր միայն «Հանովեր» – «Դինամո Դրեզդեն» հանդիպումը, քանի որ «Հանովերի» երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։
Նշվում է, որ առաջնությունը կվերսկսվի ապրիլի 2-ին։
# Բունդեսլիգա, կորոնավիրուս