Պաշտոնական․ Բորուսիան ձեռք բերեց եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստներից մեկին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբն ավարտին է հասցրել «Բիրմինգհեմի» 17-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել, իսկ գործարքն արժեցել է 23 մլն եվրո, սակայն չի նշվում, թե քանի տարով է կնքվել պայմանագիրը, և թե որքան աշխատավարձ է ստանալու անգլիացի պատանի ֆուտբոլիստը։
Դորտմունդյան ակումբը բավականին յուրօրինակ կերպով է ողջունել իր նորեկին՝ հրապարակելով ակուբմի խաղացողների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նրանք երգում են բրիտանական աշխարհահռչակ «The Beatles» ռոք խմբի « Hey Jude» երգը։
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը համարվում է «Բիրմինգհեմի» պամության ամենաերիտարասդ ֆուտբոլիստը, ով երբևէ դուրս է եկել խաղադաշտ և գոլի հեղինակ է դարձել այդ ակումբի կազմում։
Ջուդ Բելինգհեմը «Բիրմինգհեմի» կազմում ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնշիփի շրջանակում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բիրմինգհեմ, Բորուսիա-Դորտմունդ, Չեմպիոնշիփ, Ջուդ Բելինգհեմ, տրանսֆերներ