Պաշտոնական․ Բարսելոնայի և Միլանի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց Բիրմինգհեմ
Ինչպես տեղեկացնում է «Բիրմինգհեմի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Ալեն Հալիլովիչի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
«Բիրմինգհեմը» հանդես է գալիս Չեմպիոնշիփում և կայացած 12 խաղերից հետո վաստակած 14 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Հալիլովիչը նախկինում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բարսելոնան» և «Միլանը»։ 2015 թվականին կատալոնական ակումբը «Դինամո Զագրեբին» խորվաթ կիսապաշտպանի դիմաց վճարել է 5 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստը ոչ մի կերպ չկարողացավ իրեն դրսևորել և «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում, ինչից հետո մի շարք ակումբներում հանդես է եկել վարձակալությամբ («Սպորտինգ Խիխոն», «Լաս Պալմաս»), իսկ 2018 թվականից համարվում էր «Միլանի» ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է ընդամենը 3 պաշտոնական հանդիպման։ 2020 թվականի հոկտեմբերից նա համարվում էր ազատ գործակալ։
# Ալեն Հալիլովիչ, Բարսելոնա, Բիրմինգհեմ, Միլան, Չեմպիոնշիփ, տրանսֆերներ