Պաշտոնական․ Բալոտելին նոր ակումբ ունի

Պաշտոնական․ Բալոտելին նոր ակումբ ունի

08/12/2020 - 00:58

Ինչպես տեղեկացնում է «Մոնցայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ինտերի», «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Հավելենք, որ «Մոնցան» հանդես է գալիս իտալական Բ սերիայում, որի սեփականատերը Սիլվիո Բեռլուսկոնին է, իսկ գործադիր տնօրենը Ադրիանո Գալիանին, որոնք մի ժամանակ միասին աշխատում էին «Միլանում»։ Ակումբն էլ մարզում է «ռոսոներիների» նախկին կիսապաշտպան Քրիստիան Բրոկին։ «Մոնցայի» կազմում է հանդես գալիս նաև «Միլանի» նախկին հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023