Պաշտոնական․ Արարատ-Արմենիա- Ցրվենա Զվեզդա հանդիպման վայրը չի փոխվի
Ինչպես հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի խոսնակ Դիանա Ղազարյանը, Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ցրվենա Զվեզդայի» դեմ կայանալիք հանդիպման վայրն ու ամսաթիվը չի փոխվի։ Ղազարյանը Facebook-ի իր օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․
«Հարգելի Լրագրողներ,
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ փոփոխություն չի կատարվել: Հավելյալ տեղեկությունների դեպքում անպայման հանդես կգանք հայտարարությամբ։
Շնորհակալ եմ»,- նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով լարվածությամբ պայմանավորված, խոսակցություններ կային, որ հանդիպման անցկացման վայրը կամ ամսաթիվը, հնարավոր է, փոխվեր, սակայն սեպմտեբերի 28-ին սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչն իր հերթին նշել էր հետևյալը․
«Անձամբ կողմ եմ, որպեսզի հանդիպումն անցկացվի Հայաստանում։ Չեմ ցանկանում հայ ժողովրդի ներկայիս վիճակն օգտագործել սեփական շահերի համար։
Եթե վիճակահանությունը որոշել է, որ մենք պետք է երրորդ անգամ արտագնա հանդիպում անցկացնենք, ապա թող այդպես լինի»։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ին՝ Ավան ակադեմիա մարզադաշտում։
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Ցրվենա Զվեզդա