Պաշտոնական․ Ատլետիկոն ձեռք բերեց Վալենսիայի կիսապաշտպանին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Ջեֆրեյ Կոնդոգբիային։
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, մադրիդյան ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի դիմաց վճարել է 15 մլն եվրո։
27-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «4» համարի մարզաշապիկով։
Նշենք, որ չնայած ամառային տրանսֆերային պատուհանն արդեն մեկ ամիս է փակվել է, բայց «Ատլետիկոն» Կոնդոգբիային կարող է հայտավորել բոլոր մրցաշարերում, քանի որ պատուհանի փակման վերջին օրը «Արսենալը» վճարեց Թոմաս Փարթիի հրաժարագինը և ձեռք բերեց խաղացողին, իսկ այդպիսի զարգացումների դեպքում, ըստ Լա լիգայի կանոնադրության, ակումբը կարող է ներքին շուկայից տվյալ դիրքի ֆուտբոլիստ ձեռք բերել և հատյավորել։
# Ատլետիկո Մադրիդ, Թոմաս Փարթի, Լա-լիգա, Ջեֆրեյ Կոնդոգբիա, Վալենսիա, տրանսֆերներ