Պաշտոնական․ Ատալանտայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Լեսթեր
Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ատալանտայի» եզրային պաշտպան Տիմոտե Կաստանին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստի դիմաց «աղվեսների» ղեկավարները վճարել են 21 մլն եվրո, որին հետագայում ևս 2 մլն եվրո կավելանա, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։
Հայտնի է, որ Կաստանը նոր ակումբի կազմում տարեկան կվաստակի 1․5 մլն եվրո աշխատավարձ։
Ավարտված մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստը «Ատալանտայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Ատալանտա, Լեսթեր, Տիմոտե Կաստան, տրանսֆերներ