Պաշտոնական․ Աստոն Վիլլան ևս մեկ նորեկ ունի
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լիոնի» վինգեր Բերտրան Տրաորեին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 18 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Տարորեն 2017 թվականից համարվում էր «Լիոնի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 126 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 25-ամյա վինգերը ԱՊԼ-ում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2014-17 թվականներին եղել է «Չելսիի» ֆուտբոլիստ, իսկ Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրել է 10 հանդիպում և փփել է 2 գոլ։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բերտրան Տրաորե, Լիոն, Չելսի, տրանսֆերներ