Պաշտոնական․ Աստոն Վիլլան խոշոր տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական․ Աստոն Վիլլան խոշոր տրանսֆեր իրականացրեց

09/09/2020 - 16:29

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բրենթֆորդի» կենտրոնական հարձակվող Օլի Վոթկինսին։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, ինչը տրանսֆերային նոր ռեկորդ է «Վիլլայի» համար։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականի ամռանը, երբ ակումբը 25 մլն եվրոյի դիմաց բելգիական «Բրյուգեից» ձեռք բերեց բրազիլացի հարձակվող Վեսլիին։

Օլի Վոթկինսը Չեմպիոնշիփի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկուներից էր։ Նա անցկացրած 45 խաղում դարձել էր 25 գոլի հեղինակ՝ «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչին զիջելով ընդամենը 1 գոլ։ Հենց Միտրովիչն էր դարձել լավագույն ռմբարկու։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023