Պաշտոնական․ Աստանան հաստատել է Տիգրան Բարսեղյանի տեղափոխությունը
Ինչպես տեղեկացնում է «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տեղափոխությունը։ Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։
26-ամյա կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել ակումբի կազմում։ «Աստանան» այժմ գտնվում է Պորտուգալիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Հիշեցնենք, որ 2019 թվականը Բարսեղյանն անցկացրել է ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայսարի» կազմում, որի հետ դարձել է Ղազախստանի գավաթակիր։ Նախորդ տարի հայ կիսապաշտպանը ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Աստանա, Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան