Պաշտոնական․ ակումբներին հանդիպումների ընթացքում կթույլատրվի իրականցնել 5 փոփոխություն

Պաշտոնական․ ակումբներին հանդիպումների ընթացքում կթույլատրվի իրականցնել 5 փոփոխություն

08/05/2020 - 18:33

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ասիոցիացիաների միջազգային խորհրդի պաշտոնական կայքը, եվրոպական առաջնությունները վերսկսվելուց հետո իրականացվելու են մի շարք ժամանակավոր փոփոխություններ։

Ակումբներին կթույլատրվի հանդիպման ընթացքում կատարել 5 փոփոխություն։ Յուրաքանչյուր երկրի առաջնություն ինքնուրույն կարող է որոշել այս որոշման իրագործման եղանակը, սակայն, որպեսզի հանդիպման ժամանակ ակումբները խուսափեն ժամանակի ձգումից, բուն հանդիպման ընթացքում ակումբները կկատարանե երեքական փոփոխություն, իսկ ընդմիջման ժամանակ կկարողանան կատարել երկու փոփոխություն։

Չօգտագործված փոփոխությունները մարզիչները իրավունք կունենան օգտագործել լրացուցիչ ժամանակում։ Հետ փոփոխություններն արգելվելու են։

Նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի հունիսի մեկից և ուժի մեջ են լինելու մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս միջոցները ձեռնարկվում են, որպեսզի խաղացողները խուսափեն վնասվածքներից, քանի որ, սպասվում է, որ առաջնությունների վերսկսումից հետո ակումբները հանդես են գալու խիտ գրաֆիկով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023