Պաշտոնական․ Ալեքսանդր Նյուբելը տեղափոխվեց Բավարիա
Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբն իրականացրել է 2020 թվականի առաջին տրանսֆերը։ Մյունխենյան ակումբը պայմանագիր է կնքել «Շալկե-04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ։
23-ամյա դարպասապահը Մյունխեն ամռանը, որպես ազատ գործակալ, իսկ ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածը կշարունակի հանդես գալ «Շալկեի» կազմում։ Նշվում է նաև, որ Նյուբելի պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարով։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Նյուբելը Գելզենկիրխենը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2015 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Պադերբորնից»՝ 600 հազար եվրոյի դիմաց։
# Ալեքսանդր Նյուբել, Բավարիա, Շալկե-04