Պաշտոնական․ Ալեքսանդր Կոկորինը տեղափոխվեց Սոչի
Ինչպես տեղեկանցում է «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է «Զենիթի» 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կոկորինին։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոկորինը իր եղբայր Կիրիլի, ինչպես նաև հավաքականում խաղընկեր Պավել Մամաևի և ընկերոջ Ալեքսանդր Պրոտասովիցի հետ 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվայի կենտրոնում հայնտվել էին ծեծկռտուքի մեջ, ինչից հետո ձերբակալվել էր։ Նախորդ տարի սեպտեմբերին Կոկորինը և Մամաևը դուրս են եկել բանտից, սակայն «Զենիթը» 28-ամյա հարձակվողին չընգրկեց հայտացուցակում, այդ պատճառով ընթացիկ մրցաշրջանում Կոկորինը ոչ մի րոպե չի անցկացրել ակումբի կազմում։
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սոչիի» կազմը համալրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։
# Ալեքսանդր Կոկորին, Զենիթ, Էրիկ Վարդանյան, ՌՊԼ, Սոչի, տրանսֆերներ