Պաշտոնալան․ Ռեալի պաշտպանը հանդես կգա Բավարիայի կազմում

Պաշտոնալան․ Ռեալի պաշտպանը հանդես կգա Բավարիայի կազմում

22/01/2020 - 14:20

Ինչպես տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է Մադրիդի «Ռեալի» 24-ամյա աջ եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլային։

Նշվում է, որ վարձակալության ավարտից հետո մյունխենյան ակումբը խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։

Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023