Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր։
46-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Ջոն վան’տ Սխիպին։
Մելիքյանը 2021 թ. փետրվարից մարզում էր «Փյունիկը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 193 խաղում տարել է 115 հաղթանակ, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 47 պարտություն, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։
Մելիքյանը նախկինում մարզել է նաև «Ալաշկերտը», ուկրաինական «Լվովը», Կամենսկոեի «Ստալը»։
Նախկին ձախ պաշտպանը Հայաստանի հավաքականում 30 հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից