Պաշտոնական. Դին Հաուսենը` «Ռեալի» ֆուտբոլիստ 📸
Մադրիդի «Ռեալը» «Բորնմութից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Դին Հաուսենին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» կմիանա արդեն հունիսի 1-ին ու նոր թիմի կազմում կմասնակցի հունիսի 15-ից ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը։
«Բորնմութի» պաշտոնական կայքը հաստատել է, որ իսպանական գրանդը Հաուսենի տեղափոխության համար ակտիվացրել է պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հաուսենը «Բորնմութում» հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 34 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորնմութ, Դին Հաուսեն, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ