Պալմերի տպավորիչ բենեֆիսը! «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց ՊՍԺ-ին` դառնալով ԱԱԱ-ի չեմպիոն 🎥

Պալմերի տպավորիչ բենեֆիսը! «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց ՊՍԺ-ին` դառնալով ԱԱԱ-ի չեմպիոն 🎥

14/07/2025 - 01:08

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» մրցեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիչ ՊՍԺ-ի դեմ։

Լոնդոնդյան գրանդը շոկի ենթարկեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։

«Թոշակառուները» դեռ առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքն ու խփեցին հանդիպման բոլոր գոլերը։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Քոուլ Պալմերը, մեկ գոլ էլ խփեց Ժոաո Պեդրոն։

Այսպիսով, «Չելսին» հիասքանչ հանդիպում անցկացրեց և դարձավ աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի առաջին չեմպիոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023