Պալմերը երկար դադարից հետո գոլ խփեց. «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
«Ազնվականներից» մեկական գոլ խփեցին Քոուլ Պալմերն ու Մալո Գյուստոն։
Պալմերը նախորդ գոլը խփել էր գրեթե 3 ամիս առաջ` սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում գրավելով «Բավարիայի» դարապսը։ Անգլիացի կիսապաշտպանը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 28 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «իրիսները» 24 միավորով 8-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml