Պալմեյրասը հաղթեց Ֆլամենգոյին` երկրորդ տարին անընդմեջ դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր🎥
Նոյեմբերի 27-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի 2021 թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին բրազիլական երկու ակումբներ` «Պալմեյրասն» ու «Ֆլամենգոն»։
«Պալմեյրասը» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց մրցակցին` երկրորդ տարին անընդմեջ նվաճելով բաղձալի գավաթը։
Նախ 5-րդ րոպեին «Պալմեյրասին» հաշվի մեջ առաջ մղեց Ռաֆայել Վեյգան, ապա 72-րդ րոպեին «Ֆլամենգոյի» կազմից պատասխան գոլը խփեց Գաբրիել Բարբոսան։
Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
95-րդ րոպեին «Պալմեյրասին» հաղթանակ պարգևեց Դեյվերսոնը։
Այսպիսով, «Պալմեյրասը» իր պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց Լիբերտադորեսի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբիգոլ, Գաբրիել Բարբոսա, Դեյվերսոն, Լիբերտադորեսի գավաթ, Պալմեյրաս, Ռաֆայել Վեյգա, Ֆլամենգո