«Պալմեյրասը» խաղը դաշտի կենտրոնից սկսել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կեսում 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Պալմեյրասը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեում»։
Այդ խաղում զավեշտալի դրվագ է տեղի ունեցել։ «Պալմեյրասի» ֆուտբոլիստները խաղը դաշտի կենտրոնից սկսել են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում։
Հանդիպման մրցավար Ֆելիպե Ֆեռնանդես դե Լիման չի նկատել սխալը, և հանդիպումը շարունակվել է։
«Պալմեյրասը» 10 միավորով առաջին տեղում է, «Ֆլումինենսեն»` 7 միավորով 5-րդ։
# Բրազիլական Ա սերիա, Պալմեյրաս, Ֆելիպե Ֆեռնանդես դե Լիմա, Ֆլումինենսե