Չորս ակումբ արդեն նվաճել է ԱԱԱ-2029-ի ուղեգիր

Չորս ակումբ արդեն նվաճել է ԱԱԱ-2029-ի ուղեգիր

03/06/2025 - 12:00

Չորս ակումբ արդեն նվաճել է աշխարհի 2029 թ. ակումբային առաջնության ուղեգիր։

Մրցաշարում իրենց տեղն ամրագրել են Ասիայի, Աֆրիկայի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողները` համապատասխանաբար «Ալ Ահլին» (Սաուդյան Արաբիա), «Պիրամիդսը» (Եգիպտոս), «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) և ՊՍԺ-ն (Ֆրանսիա)։

Ակումբները մրցաշարին որակավորվում են միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։ Հետագայում կորակավորվեն աշխարհամասերի` նաև հաջորդ երեք տարիների չեմպիոններն ու ամենաբարձր վարկանիշ ունեցող ակումբները։

Հիշեցնենք, որ մրցաշարը նոր ձևաչափով առաջին անգամ կանցկացնվի այս տարի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։ Աշխարհի ակումբային առաջնությանն այսուհետ կմասնակցի 32 ակումբ։ ԱԱԱ-ն կանցկացվի չորս տարին մեկ անգամ։

ԱԱԱ-2024-ի բոլոր խմբերին ու մասնակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023