ՉԼ. 6-րդ տուրի լավագույն խաղացողն ու խորհրդանշական հավաքականը 📸
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»)։
Պաշտպաններ – Նիկո Օ’Ռայլի («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալիսու («Մոնակո»), Դավիդ Հանցկո («Ատլետիկո Մադրիդ»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»)։
Կիսապաշտպաններ – Ռիչարդ Ռիոս («Բենֆիկա»), Լենարտ Կառլ («Բավարիա»), Շարլ Դե Կետալարե («Ատալանտա»)։
Հարձակվողներ – Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Մեյսոն Գրինվուդ («Մարսել»), Նոնի Մադուեկե («Արսենալ»)։
Տուրի լավագույն խաղացող է ճանաչվել «Արսենալի» վինգեր Նոնի Մադուեկեն, որը դուբլ է գրանցել բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում (3:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Նոնի Մադուեկե, Չեմպիոնների-լիգա