ՉԼ. 16-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «Կայրաթը» հաղթեց «Սլովանին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Կայրաթը» մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ։
Գերլարված պայքարում անցած խաղում Ղազախստանի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլը 90-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։
«Սլովանը» 65-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր գանացի կիսապաշտպան Իբահիմ Ռահիմը։
Հյուրերի կազմից հանդիպումը մեկնարկից սկսել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 90+1-րդ րոպեին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բրատիսլավայում` Երևանի ժամանակով Երևանի ժամանակով 22:15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից