ՉԼ. 1/8 եզրափակիչի զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ցանցը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Ձևավորվեցին հետևյալ զունգերը.
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
«Բրյուգե» (Բելգիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Արսենալ» (Անգլիա)
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ինտեր» (Իտալիա)
«Բավարիա» (Գերմանիա) – «Բայեր» (Գերմանիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Լիլ» (Ֆրանսիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-5-ին, իսկ պատասխան խաղորը մարտի 11-12-ին։
Ձևավորվել է նաև մրցաշարի փլեյ-օֆֆ-ի հետագա ցանցը։
Քառորդ եզրափակիչ
ՊՍԺ/«Լիվերպուլ» – «Բրյուգե»/«Ասթոն Վիլա»
ՊՍՎ/«Արսենալ» – «Ռեալ Մադրիդ»/«Ատլետիլո Մադրիդ»
«Բենֆիկա»/«Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ»/«Լիլ»
«Բավարիա»/«Բայեր» – «Ֆեյենորդ»/«Ինտեր»
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 8-9-ին, իսկ պատասխան խաղերն` ապրիլի 15-16-ին։
Կիսաեզրափակիչ
ՊՍՎ/«Արսենալ»/«Ռեալ Մադրիդ»/«Ատլետիլո Մադրիդ» – ՊՍԺ/«Լիվերպուլ»/«Բրյուգե»/«Ասթոն Վիլա»
«Բենֆիկա»/«Բարսելոնա»/ «Բորուսիա Դորտմունդ»/«Լիլ» – «Բավարիա»/«Բայեր»/«Ֆեյենորդ»/«Ինտեր»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 29-30-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 6-7-ին։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Չեմպիոնների-լիգա