ՉԼ. «Ֆեյենորդը» սխրանք գործեց` պայքարից դուրս թողնելով «Միլանին» 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ֆեյենորդը» մրցակցի դաշտում մրցեց «Միլանի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ռոտերդամյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Միլանի» նորեկ Սանտիագո Խիմենեսն արդեն 40-րդ վայրկյանին բացեց հաշիվը։
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը մինչև 51-րդ րոպեն խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ և մի քանի անգամ կարող էր մեծացնել առավելությունը, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
51-րդ րոպեին «ռոսոներիի» առաջատարներից Թեո Էրնանդեսը երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց դաշտից։
«Ֆեյենորդն» ստանալով քանակական առավելություն` 72-րդ րոպեին Խուլիան Կարանսայի ջանքերով խփեց պատասխան գոլը։
Խաղավերջում էլ նիդերլանդական ակումբը կարողացավ պահել ցանկալի հաշիվն ու խոշոր անակնկալ մատուցել։
Այսպիսով, «Ֆեյենորդն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով։ Պասկալ Բոսխարտի գլխավորած թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Միլանի «Ինտերի» կամ Լոնդոնի «Արսենալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից