ՉԼ. «Օլիմպիակոսը» սարսափելի սառնամանիքի պայմաններում հաղթեց «Կայրաթին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի առաջին խաղում «Օլիմպիակոսն» Աստանայում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։
Հունաստանի չեմպիոնի հաղթական գոլը 73-րդ րոպեին խփեց Ժելսոն Մարտինշը։
Պիրեյը ներկայացնող ակումբը Լիգայի փուլում տարավ առաջին հաղթանակն ու 5 միավորով բարձրացավ 26-րդ տեղ։ «Կայրաթը» 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։
Հանդիպումը կայանացել է սարսափելի սառնամանիքի պայմաններում։ Հանդիպման ժամանակ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եղել է -20 աստիճան ցուրտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml