ՉԼ. «Տոտենհեմը» փայլում է` 10 ֆուտբոլիստով ջախջախելով «Կոպենհագենին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Տոտենհեմը» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»։
Լոնդոնյան ակումբից մեկական գոլ խփեցին Բրենան Ջոնսոնը, Վիլսոն Օդոբերը, Միկի վան դե Վենը և Ժոաու Պալինիան։
Թոմաս Ֆրանսկի գլխավորած թիմը 55-րդ րոպեից` Բրենան Ջոնսոնի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» երկու գոլ խփեց ուելսցի ֆուտբոլիստի կարմիր քարտից հետո։
«Խթանները» 8 միավորով 7-րդ տեղ բարձրացան, «Կոպենհագենը» 1 միավորով 32-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am