ՉԼ. «Տոտենհեմը» վստահ խաղով հաղթել է «Բորուսիային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։
«Խթաններից» մեկական գոլ խփել են թիմի ավագ Քրիստիան Ռոմերոն ու Դոմինիկ Սոլանկեն։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու ասիստ է կատարել Վիլսոն Օդոբերը։
Գերմանական ակումբը 24-րդ րոպեից` Դանիել Սվենսոնի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Տոտենհեմը» 14 միավորով բարձրացել է 4-րդ տեղ` ապահովելով տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ-ում։ «Բորուսիան» 11 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml