ՉԼ. Վիկտորիա Պլզենը հյուրընկալվելիս հաղթեց Շերիֆին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։
Հանդիպման մեկնարկն անցնում էր փոխնիփոխ գրոհների ներքո. երկու ակումբներն էլ ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն չկարողացան բացել հաշիվը։
36-րդ րոպեին չեխական ակումբի կիսապաշտպան Յան Սիկորան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Դանի Մակելին դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ և 11-մետրանոց նշանակեց «Շերիֆի» օգտին, որն անվրեպ իրացրեց Ռաշիդ Ականբին։
Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, 11-մետրանոց նշանակվեց արդեն «Վիկտորիայի» օգտին, իսկ Տոմաշ Հորիի հարվածից հետո հաշիվը դարձավ 1:1։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ Պլզենից ժամանած հյուրերը խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին տանտերերի տուգանային հրապարակում, որից ամենաարագը կողմնորոշվեց Պավել Բուխան` առաջ մղելով «Վիկտորիային»։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում մոլդովական ակումբը տիրեց նախաձեռնությանն ու մի քանի անգամ կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն միայն երկրորդ կեսում հյուրերի դարպասապահ Յինդրիխ Շտանեկը կատարեց 3 սեյվ։
Ի վերջո, «Վիկտորիա Պլզենը» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին` Չեխիայի Պլզեն քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Վիկտորիա-Պլզեն