ՉԼ. «Սպորտինգը» ֆանտաստիկ comeback արեց «Բուդյո Գլիմտի» դեմ դիմակայությունում` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 5:0 հաշվով ջախջախեց «Բուդյո Գլիմտին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը հաղթել էր 3:0 հաշվով։
Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշը, Լուիս Սուարեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ռաֆայել Նելը։
Այսպիսով, «առյուծները» ֆանտաստիկ comeback արեցին դիմակայությունում` դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցեն «Արսենալի» կամ «Բայերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml