ՉԼ. «Ռեյնջերսը» խոշոր հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում մրցեց չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ։
Շոտլանդական ակումբը տպավորիչ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:0 հաշվով։
Մարտին Ռասել գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Ջեյդի Գասաման, մեկ գոլ էլ խփեց Սիրիլ Դեսերսը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Պլզենի «Դուսան Արենա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից