ՉԼ. «Ռեալը» կատարյալ խաղով ջախջախեց «Մոնակոյին» 🎥
ՉԼ. «Ռեալը» կատարյալ խաղով ջախջախեց «Մոնակոյին» 🎥
21/01/2026 - 01:53

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Մոնակոյին»։

«Արքայական» ակումբից տպավորիչ հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։

Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, աչքի ընկան նաև Ֆրանկո Մաստանտուոնոն ու Ջուդ Բելինգեմը, իսկ մրցակցի պաշտպան Թիլո Կերերը գրավեց սեփական դարպասը։

Մոնեգասկյան ակումբի հեղինակության գնդակը խփեց Ջորդան Թեզեն։

«Լոս բլանկոսը» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Մոնակոն» 9 միավորով 20-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025