ՉԼ. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Բրագային` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

ՉԼ. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Բրագային` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

09/11/2023 - 01:53

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բրագայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Վինիսիուսն ու Ռոդրիգոն։

Նշենք, որ հանդիպումը կարող էր այլ ընթացք ստանալ, սակայն հյուրերի հարձակվող Ալվարո Ջալոն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «սերուցքայիններին» փրկեց դարպասապահ Անդրեյ Լունինը։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Նապոլի» 1:1 «Ունիոն Բեռլին»

Խումբը 4-րդ տուրից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 12 միավոր
  2. «Նապոլի» – 7
  3. «Բրագա» – 3
  4. «Ունիոն Բեռլին» – 1

Այսպիսով, «Ռեալը» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023