ՉԼ. «Ռեալը» լարված ու սկանդալային խաղում հաղթեց «Բենֆիկային» 🎥
ՉԼ. «Ռեալը» լարված ու սկանդալային խաղում հաղթեց «Բենֆիկային» 🎥
18/02/2026 - 02:08

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։

«Արքայական» ակումբի հաղթական գոլը 50-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Վինիսիուսը։

Խփած գոլն իսպանական գրանդի վինգերը տոնեց անկյունային դրոշակի մոտ` պարելով։ Մրցավար Ֆրանսուա Լետեսյեն նրան դրա համար պատժեց դեղին քարտով։

Վինիսիուսի` գոլի բուռն տոնումը դուր չեկավ «Բենֆիկայի» ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին սադրել բրազիլացի ֆուտբոլիստին։

25-ամյա եզրայինը խաղադաշտի կենտրոնում մրցակցի վինգեր Ջանլուկա Պրեստիանիի հետ լեզվակռվի բռնվելուց հետո հրաժարվեց շարունակել հանդիպումը։ Վինիսիուսը պնդում էր, որ իրեն ռասիստական վիրավորանքներ են հասցրել։

Հանդիպումը գրեթե 10 րոպե ընդհատվելուց հետո, ի վերջո, շարունակվեց։

Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026