ՉԼ. «Ռեալը» «Բենֆիկային» հաղթեց նաև պատասխան խաղում` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ։
Դիմակայության առաջին մրցավեճում էլ «արքայական» ակումբը Լիսաբոնում առավելության էր հասել 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին պորտուգալական ակումբից բացեց Ռաֆա Սիլվան, բայց արդեն 16-ին Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը պատասխանեց Օրելյեն Չուամենիի տպավորիչ գոլով։
«Լոս բլանկոսի» հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Վինիսիուսը։ Բրազիլացի վինգերը նաև առաջին խաղում էր աչքի ընկել` հաղթանակ պարգևելով «Ռեալին»։
77-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն իր խաղընկեր Էդուարդո Կամավինգային բախվելու պատճառով ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Այսպիսով, մադրիդյան գրանդը հաղթեց ընդհանուր 3:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» կամ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։
«Բենֆիկան» ավարտեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml