ՉԼ. ՊՍԺ-ն ֆանտաստիկ comeback արեց «Մոնակոյի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ։
Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 55-րդ վայրկյանին մոնեգասկյան ակումբից հաշիվը բացեց Ֆոլարին Բալոգանը։
18-րդ րոպեին ամերիկացի հարձակվողը ևս մեկ գոլ խփեց` հաշիվը դարձնելով 2:0։
22-րդ րոպեին փարիզյան ակումբը կարող էր կրճատել հաշիվը, բայց Վիտինիան չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Մոնակոյին» փրկեց դարպասապահ Ֆիլիպ Կյոնը։
27-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում վնասվածք ստացած Ուսման Դեմբելեի փոխարեն դաշտ մտավ Դեզիրե Դուեն, որն էլ դարձավ հանդիպման հերոսը։
Ֆրանսիացի վինգերը հետագայում երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց` ապահովելով Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի ֆանտաստիկ comeback-ը։ «Պարի Սեն-Ժերմենից» աչքի ընկավ նաև Աշրաֆ Հակիմին։
Տանտերերը 48-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. Վիտինիայի նկատմամբ կոպտագույն խախտում թույլ տալու համար դաշտից հեռացվեց Ալեքսանդր Գոլովինը։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml