ՉԼ. ՊՍԺ-ն գործի մեջ է` կամային հաղթանակ տանելով «Ասթոն Վիլայի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։
Փարիզյան գրանդը հանդիպման ամբողջ ընթացքում առավելություն ուներ և կարողացավ 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Հյուրերից հաշիվը բացեց Մորգան Ռոջերսը, որին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը պատասխանեց Դեզիրե Դուեի, Խվիչա Կվարացխելիայի ու Նունու Մենդեշի դիպուկ հարվածներով։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից