ՉԼ. ՊՍԺ-ն գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Մոնակոյի» հետ` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ՉԼ. ՊՍԺ-ն գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Մոնակոյի» հետ` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
26/02/2026 - 02:27

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ում ֆրանսիական դիմակայության պատասխան խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Մոնակոյի» հետ։

Դիմակայության առաջին մրցավեճում փարիզյան գրանդը մրցակցի դաշտում հաղթել էր 3:2 հաշվով։

Պատասխան խաղում «Մոնակոն» 45-րդ րոպեին Մանես Ակլիուշի ջանքերով բացեց հաշիվը։

Մոնեգասկյան ակումբը պատասխան խաղում նույնպես մնաց 10 ֆուտբոլիստով. 58-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մամադու Կուլիբալին։

Առաջին խաղում էլ Սեբաստյեն Պոկոնյոլիի գլխավորած թիմից կարմի քարտ էր ստացել Ալեքսանդր Գոլովինը։

Քանակական առավելություն ստացած «Պարի Սեն-Ժերմենն» անմիջապես վճռեց դիմակայության ելքը` շատ արագ խփելով երկու գոլ. 60-րդ րոպեին աչքի ընկավ Մարկինիոսը, իսկ 66-րդ րոպեին` Խվիչա Կվարացխելիան։

Հյուրերին պարտությունից 90+1-րդ րոպեին փրեկց Ջորդան Թեզեն, բայց այդ գոլը ոչինչ չտվեց մոնեգասկներին։

Այսպիսով, ՊՍԺ-ն հաղթեց ընդհանուր 5:4 հաշվով, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրաեակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» կամ «Չելսիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026