ՉԼ. ՊՍԺ-ն անհավատալի հաշվով ջախջախեց «Բրեստին» 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում ՊՍԺ-ն ֆրանսիական դիմակայությունում «Պարկ դե Պրենս» ստադիոնում մրցեց «Բրեստի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։
Պատասխան խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն էլ ավելի դաժան վարվեց մրցակցի նկատմամբ` ջախտախելով 7:0 հաշվով։
«Պարի Սեն-Ժերմենի» բոլոր գոլերը խփեցին տարբեր ֆուտբոլիստներ. մեկական անգամ աչքի ընկան Բրեդլի Բարկոլյան, Խվիչա Կվարացխելիան, Վիտինիան, Դեսիրե Դուեն, Նունու Մենդեշը, Գոնսալու Ռամուշն ու Սենի Մայուլուն։
Այսպիսով, ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 10:0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից