ՉԼ. ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչի մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն և «Ինտերը»։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա),
Եզրային մրցավարներ – Միհայ Մարիկա, Ֆերենց Տունոդ (երկուսն էլ` Ռումինիա),
Չորրորդ մրցավար – Ժոաու Պինեյրու (Պորտուգալիա),
Մրցավար լրացուցիչ օգնական – Բրունու Միգել Ալվեշ (Պորտուգալիա),
VAR համակարգի պատասխանատուներ – Դենիս Յոհան Հիգլեր, Պոլ վան Բյուկել (երկուսն էլ` Նիդերլանդներ), Կետելին Պոպա (Ռումինիա)։
Նշենք, որ 40-ամյա Կովաչը երրորդ անգամ է սպասարկելու եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ Նա 2022 թ. գլխավորել է Կոնֆերենցիաների լիգայի «Ռոմա» – «Ֆիորենտինա» (1:0), իսկ 2024 թ. Եվրոպա լիգայի «Ատալանտա» – «Բայեր» (3:0) հանդիպման մրցավարական անձնակազմը։
ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին` Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից