ՉԼ. «Պաֆոսը» հերթական սենսացիան մատուցեց` հաղթելով նաև «Ցրվենա Զվեզդային» 🎥

ՉԼ. «Պաֆոսը» հերթական սենսացիան մատուցեց` հաղթելով նաև «Ցրվենա Զվեզդային» 🎥

20/08/2025 - 01:12

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» հերթական սենսացիան մատուցեց` հյուրընկալվելիս 2:1 հաշվով «Ցրվենա Զվեզդային»։

Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմից աչքի ընկան Ժոաու Կորեյրան ու Պեպեն, Սերբիայի չեմպիոնից գոլը խփեց Բրունո Դուարտեն։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Կիպրոսում։

«Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ Ակումբը պայքարից դուրս է թողել արդեն Իսրայելի և Ուկրաինայի չեմպիոններին` համապատասխանաբար «Մաքաբի Թել Ավիվին» ու Կիևի «Դինամոյին»։

«Պաֆոսը» վերջերս պայմանագիր է ստորագրել բրազիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023