ՉԼ. «Չելսին» մեծ դժվարությամբ կոտրեց «Պաֆոսի» դիմադրությունը 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսին»։
Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած խաղում «ազնվականները» մեծ դժվարությամբ են կոտրել մրցակցի դիմադրությունը։
Անգլիական գրանդի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Մոյզես Կայսեդոն։
Հանդիպման հերոսներից է դարձել «Պաֆոսի» դարպասապահ Ջեյ Գորթերը` կատարելով 6 սեյվ։
«Չելսին» 13 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Պաֆոսը» 6 միավորով 30-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml