ՉԼ. «Նոան» ծանր պայքարում նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր 🎥

ՉԼ. «Նոան» ծանր պայքարում նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր 🎥

16/07/2025 - 01:07

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» Պոդգորիցայի «Քաղաքային» ստադիոնում մրցեց չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, իսկ մրցակիցն Իվան Բուլատովիչի հեռացումից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստներով։

Չնայած ստացած կարմիր քարտին` «Բուդուչնոստը» 68-րդ րոպեին Իգոր Իվանովիչի ջանքերով կրճատեց հաշիվը։ Վերջինը հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց։

90-րդ րոպեին «Նոան» 11-մետրանոց վաստակեց ու կարող էր վճռել խաղի և դիմակայության ելքը, բայց Մաթեուս Այասը վրիպեց նշակետից. մրցակցին փրկեց դարպասապահ Ֆիլիպ Դոմազետովիչը։

Հաջորդ գրոհին «Բուդուչնոստը» խփեց երկրորդ պատասխան գոլը. 90+1-ին աչքի ընկավ Պետար Գրբիչը։

Ավելին անել Նենադ Լալատովիչի գլխավորած թիմը չկարողացավ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Այսպիսով, հայկական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023